Հին մարդը խաչվեց նրա հետ
«Չգիտե՞ք, թե մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահո՛վ է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով. որովհետև, եթե նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաև նրա հարության նմանությամբ: Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին. որովհետև, ով մեռնում է, ազատ է մեղքից: Իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, թե նրա հետ էլ կապրենք» (Հռոմ. 6:3-8):