04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ալֆային» շփոթել են «բեսպրեդելի» հետ

Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծված ենթադրյալ ահաբեկիչների մասին Նորք Մարաշում շշուկներով են խոսում: Henaran.am-ը դեպքի վայրում խոսեց հարևաններից մեկի հետ, ով չցանկացավ հրապարակել իր անունը:

«Երբ վաղ առավոտյան լսեցինք կրակոցների ձայներ, մտածեցինք, թե «բեսպրեդել» երիտասարդներն այնքան են հղփացել, որ օրը ցերեկով կրակում են: Վախեցանք, դուրս չենք եկել տեսնելու` ինչ է կատարվում: Հետո ուրիշ հարևաններից իմացանք, որ էդ ժամանակ ամեն տան մոտ մի հերթապահ ոստիկան է կանգնած եղել, որ եթե մեկը դուրս գա, զգուշացնեն»,- ասաց մեր զրուցակիցը: Խոսելով առանձնատան վարձակալների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ երբեք չի հանդիպել նրանց, չի շփվել:

«Չեն երևացել աչքիս, մտածում եմ՝ դժվար թե հարևաններից իրանց տեսած լինեին: Օրինակ` մի քանի անգամ էստեղով երեկոյան անցել եմ, բայց նույնիսկ վառված լույսեր չեմ տեսել, բայց ասում են, թե մեկ ամիս է՝ ինչ ապրում էի այս տանը»,- պատմեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ