28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի խոցած ռուսական ինքնաթիռի օդաչուին սպանել են /վիդեո 18+/

Նախօրեին Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռից կատապուլտված ռուս օդաչուներից մեկին սպանել են ջիհադական-ահաբեկիչները։ Ինչպես տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները, համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե  ինչպես է սպանված ռուս օդաչուն ջիհադականների ձեռքին հայտնվել։

Ավելի ուշ Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Су-24-ի երկրորդ օդաչուին սիրիացի զինվորականները հայտնաբերել եւ էվակուացրել են, գրում է НТВ.Ru-ն։

Al Mayadeen հեռուստաընկերությունը նշել է, որ սիրիացի զինվորականները 6 ժամ շարունակ փնտրել են ռուս օդաչուին եւ նրան ողջ հայտնաբերելով՝ իրենց ավիաբազա են տեղափոխել։ Պաշտոնապես, սակայն, այս տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ուժերը խոցել են ռուսական «Սու-24» ռմբակոծիչը՝ մեկնաբանելով, թե այն խախտել է իրենց օդային տարածքը։Ռուսական կողմը հերքել է սահմանի խախտման փաստն ու կոշտ հայտարարություններ արել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ