23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հավաքված փայտանյութը կվերածվի այլընտրանքային վառելիքի

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Էյ Թի Փի»/ATP/   հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Էյ Թի Փի»/ATP/   հիմնադրամի պատվիրակությանը ՝ գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ:

Բարձր գնահատելով հիմնադրամի բնապահպանական գործունեությունը Հայաստանում՝ նախարարը ողջունել է հյուրերին և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել.  «Թե մեր գերատեսչության, թե «Էյ Թի Փի» հիմնադրամի գլխավոր նպատակը մեր երկրի անտառային տարածքների ավելացումն ու կայուն զագացումն է, ինչպես նաև էկոլոգիական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը բնակչության շրջանում, ուստի ես վստահ եմ, որ միասնաբար առավել մեծ աշխատանք կարող ենք իրականացնել»:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ հիմնադրամի 20-ամյա գործունեությունը տվել է իր ցանկալի արդյունքը՝ Հայաստանի տարբեր տարածքներում տնկելով շուրջ 5 մլն ծառ և ստեղծելով տնկարաններ: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ երկու կառույցների համախմբումը միևնույն առաքելության շուրջ կարող է հիմք դառնալ առավել մեծ ծրագրերի իրականացման համար:

Կողմերը քննարկել են առաջիկա համագործակցության հեռանկարները, դիտարկել հնարավոր տարածքները, որտեղ կարելի է անտառտնկման աշխատանքներ իրականացնել:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ծառահատումների նվազեցման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ինչպես նաև թափուկի հավաքման և վերամշակման խնդիրներին:

Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ Սևանա լճի մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած թափուկը ներկայում պահեստավորվում է «Սևան» ազգային պարկի տարածքում, և առաջիկայում նախատեսվում է հիմնել վերամշակման կայան, որտեղ հավաքված փայտանյութը կվերածվի այլընտրանքային վառելիքի և որոշակի առումով կթեթևացնի հարակից համայնքների բնակիչների վառելիքի խնդիրը: Այս համատեքստում նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հիմնադրամի կողմից հավաքագրվող թափուկի վերամշակմանը:

Քննարկվել են նաև համատեղ էկոկրթական դասընթացների կազմակերպման և փորձի փոխանակման հեռանկարները:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ