29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ամեն օր նոր տեսախցիկ են դնում, օրենքներ հանում … տաքսու վարորդների ավտոերթ-բողոք

Այս պահին Բրազիլիայի հրապարակում մոտ 40 տաքսու անհատ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում` դժգոհելով տաքսիների լիցենզավորման նոր համակարգից:

Henaran.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Անհատ տաքսու վարորդներին թույլ չեն տալիս, որ գոնե մի կոպեկ փող աշխատեն: Էնպես են անում, որ մենք թողնենք էս երկիրը ու գնանք: Մեր էրեխեքը տներում սոված նստած են, իսկ իրենք մեզանից գումար են պահանջում: Ամեն օր նոր տեսախցիկ են դնում, նոր օրենքներ հանում, որի մասին տաքսու վորոդը չի իմանում»:

Վարորդներն ասում են, որ ավտոերթով շարժվելու են դեպի Կառավարության շենք, եթե այնտեղ էլ իրենց լսող չլինի, ապա շարժվելու են դեպի Բաղրամյան պողոտա` մեքենաներով փակելու Բաղրամյանը:

11225108_792666330858743_3984749933368686057_o

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ