11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հին ընկերը չի կարող կողմ լինել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ խմբակցության տեսակետը, նշեց, որ դրական գնահատելը ոչ միայն չափազանց բարդ է, այլ նաև իրականությունից զգալի շեղում կլինի, ավելին՝ ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել այս բյուջեին: Բացի այդ, ըստ պատգամավորի, կարճաժամկետ ընթացքում տեղի ունեցող մի շարք գործոններ չեն նպաստում տնտեսության զարգացմանը:

«Կարճաժամկետ, իրավիճակային լուծումներ փնտրելու գործողությունները հանգեցրել են երկրի տնտեսության գահավիժմանը, ՀՆԱ-ի իրական և պոտենցիալի միջև իրական շեղումներին: Հողերի մասսայական սեփականաշնորհումը փոշիացրեց զարգացած արդյունաբերական գյուղատնտեսությունը, և արդեն երկու տասնյակից ավելի տարի է, որ հնարավոր չէ գյուղատնտեսության զարգացում ապահովել: Տառապում ու խարխափում ենք սոցիալական գյուղատնտեսության մեջ:

Շատ ժամանակ չի անցել, երբ գործազրկության նպաստները և այլ սոցիալական ծառայություններ էին կրճատվում, և հայտարարվում էր, որ այդ ամենը նպաստելու է ակտիվ զբաղվածության ավելացմանը, աշխատուժի մասնագիտական բարձրացմանը, բայց մենք տեսանք, որ այդպես չեղավ, այլ աղքատությունն ավելի խորացավ»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ տեսչական բարեփոխումներ իրականացնելը լավ գաղափար է, սակայն երբ աշխատանքի տեսչությունը լուծարվեց, տեսանելի եղավ, որ աշխատողների տարրական իրավունքները ոտնահարվում են, և չկա պատշաճ վերահսկողություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ