Հայաստանում միակ գահավիժող նավի անունը ՀԱԿ է. Շարմազանով
Ազգային ժողովում ՀՀ 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն փոխնախագահ Շարմազանովը, արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով իր ելույթում նշեց, թե Հայաստանը գահավիժում է, իսկ իշխանության նավը խորտակվում, հակադարձեց.
«Եթե Հայաստանում կա նավ, որը դեպի գահավիժում և կործանում է գնում, ապա այդ նավի անունը ՀԱԿ է: Մեր երկրում այլ նավ չկա, որը դեպի գահավիժում է գնում»: