17 միլիոն դրամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին
Այսօր, նոյեմբերի 19 կառավարության նիստում որոշում կայացվեց հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գումար տրամադրելու նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 17 միլիոն դրամ:
Գումար հարկավոր է է ց հեռուստանախագծի մեկ տարվա լիցենզիան ձեռք բերելու համար:
Նշենք, որ հեռուստանախագիծը Հայաստանում իրականացվում է «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրի ժամկետն ավարտվել է, առաջարկվում է ևս մեկ տարի ժամկետով արտոնագիր ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ 17 միլիոն դրամը տրամադրել ՀՀ ԿԳ նախարարությանը` ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում: