Փոստանջյանն Աշոտյանին առաջարկում է
Ժառանգություն խմբակացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքվեց նախարարի հաղորդավարական գործունեությունով, քանի որ վերջինս Հանրային հեռուստաընկերությունում վարում է «Եռակյունի» հեռուստաշուն: Փոստանյանին հետաքրքիր էր, թե ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությունը նրան ընտրել, մրցույթ եղե՞լ է, թե՞՝ ոչ:
«Ինչպե՞ս է ձեր կուսակցության ՝ ՀՀԿ-ի գնահատականը Ձեր մասնակցությամբ շոուին: Ինչպես նաև, ընդհանուր առմամաբ, ինչպես այլ պետական պաշտոնյաններ ընդգրկվեն նման շոուներում, քանի որ մեծ ցանկություն կա և նրանք սրտնեղած են, որ գնահատվել է Ձեր, ոչ թե իրենց տադանդը»,- հարցրեց Փոստանջյանը:
Արմեն Աշոտյանի պատասխանը չուշացավ. «Ստացել եմ առաջարկ և ընդունել եմ այն, աշխատավարձի չափը կճշտեք ինքներդ՝ օգտվելով Ձեր պատգամավորական հարցում ուղղարկելու իրավունքից: Ես հասկանում եմ, որ Դուք վրդովված եք, քանի որ մտածում եք, որ մի օր էլ դուք կհայտնվեք մեր տաղավարում: Վստահաբար կասեմ, որ մի օր կհայտնվեք մեր տաղավարում, քանի որ Դուք մեր «քաղաքական շոու բիզնեսում» ունեք Ձեր տեղը և տիրուհին եք: Դուք աստղ եք, ով կզարդարի մեր տաղավարը և շոուն իսկապես կստացվի»,- ասաց Աշոտյանը:
Փոստանջյանն էլ վերջինիս հորդորեց նկարահանվել նաև գովազդներում:
«Եթե այդքան տաղանդավոր եք, ապա նկահարհանվեք նաև գովազդներում և գոնե այդ կերպ աջակցեք կրթությանը»,- ասաց Փոստանջյանը:
Ի պատասխան՝ Աշոտյանը հեգնեց. «Եթե Ձեզ հետաքրքրում են գովազդային տղամարդիկ, ապա նայեք «The Peօple» ամսագիրը և հետևեք, թե ովքեր են ամենագրավիչ տղամարդկանց տասնյակում: Ես չգիտեմ, թե իմ համեստ անձի հետ կապված էլ ինչ ֆանտազիաներ կունենք, որտեղ ենք ինձ պատկերացնում և ինչպես եք ինձ ցանկանում տեսել»: