06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը դատական գործընթաց կսկսի՝ Սերժ Սարգսյանի դեմ /ֆոտո/

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ միասին հերթական բողոքի ակցիան իրականացրեց:

«Մենք այսօր այստեղ ենք այն բանի համար, անդամներին զգուշացնելու, որ մասնակցում են հակասահմանադրական գործողության», – ասաց Հայրիկյանը:

Դիմելով ԿԸՀ անդամներին,  Հայրիկյանն ասաց.«Օրեր առաջ մերժել էք իմ առաջարկը՝ անվավեր համարել հանրաքվեի գործընթացը, այսօր ես նորից հորդորում եմ վերանայել ձեր մոտեցումները և Սահամանդրական փոփոխությունների գործընթացն անվավեր համարել»:

Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է Սերժ Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացնել վարչական դատարան, քանի որ իր դիմումներին չի պատասխանել:

«Առաջիկա օրերին ես Սերժ Սարգսյանի դեմ դատական գործընթաց կսկսեմ, որովհետև ինքը նույնպես անհատապես խախտել է Սահմանադրությունը՝ չպատասխանելով Սահմանադրության խատման վերաբերյալ մեր դիմումներին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը հայատարարեց, որ պատրաստվում են նոյեմբերի 27-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ