Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց
Henaran.am-ը Ազգային ժողովում հարցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որպիսությունը, ինչին ի պատասխան` պատգամավորն արձագանքեց. «500 եվրո տուր, կասեմ»: Այնուհետև լրագրողների հետ զրույցում գործարարը հիշեցրեց, որ ինքը «աստղ» է, և որ բոլոր լրատվամիջոցները բարձրացնում են իրենց վարկանիշները հենց իր հետ հարցազրույցների հաշվին: Վերջինս հրաժարվեց խոսել բյուջեի նախագծի մասին:
Սամվել Ալեքսանյանը դարձյալ ընդգծեց, որ հարցազրույց է տալիս գումարի դիմաց, բայց քանի որ այս պահին ունի ֆինանսական խնդիրներ, պատրաստ է հարցազրույց տալ բնամթերքի դիմաց: