14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Անասնագողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 14-ին, ժամը 09.30-ին, 1972 թ. ծնված Գրիգոր Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը մուտք են գործել իր տանը կից անասնագոմ և գողացել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն` պատճառելով 1.400.000 դրամի նյութական վնաս: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները Օդանավակայանի փողոցի թիվ 50 հասցեի հարակից դաշտից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մաջիթ Օ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ընկերոջ՝ 1972 թ. ծնված Շամիլ Ա.-ի հետ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Շամիլ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ