26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

‘’Հնարավոր է’’. Րաֆֆի Հովհաննիսյան

‘’Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է’’,-ՀՀ նախագահի թեկնածու, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես է դիմելու ՀՀ քաղաքացում առաջիկա ընտրապայքարում:

Այս մասին այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր նախընտրական օրացույցներն արդեն պատրաստ են` տարբեր կարգախոսներով.’’Ազատ, անկախ, միացյալ’’, ‘’Մեկ անգամ եւ միասին’’:  Իսկ հիմնական կարգախոսի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի քարոզչական մեկնարկի օրը, բայց նա ՀՀ քաղաքացուն ասում է’’Հնարավոր է ունենալ նորմալ, սահմանադրական, դե յուրե Հայաստան, հնարավոր է’’:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ապագա կառավարության, թե գործադիր, թե դատական իշխանության կազմի շուրջ արդեն իսկ մտածել է եւ առաջիկայում պատրաստվում է հրապարակել այդ պատկերը:

Անդրադառնալով մյուս թեկնածուներին, եւ մասնավորապես Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք այս բազմազանությունը չի արժեզրկում նախագահի ինստիտուտը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.’’Նրանք ՀՀ քաղաքացիներ են իրավունք ունեն մասնակցելու: Մի փոքր հետաքրքրություն, կոլորիտ, երանգավորում կավելացնեն ընտրապայքարին, բայց դա կարելի է հարգել առանց երկմտանքի եւ հեգնանքի: Իրենք կարող են բանավեճի տեսակետը հարստացնել’’:

Ինչ վերաբերվում է ընտրագրավին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այն իր միջոցներով է ապահովել: Նա սուտ որակեց այն խոսակցությունները, թե ընտրագրավի հարցում իրեն օգնել են իշխանությունները: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքացիներից կհավաքագրի հարյուր միլիոն դրամը, որով եւ քարոզարշավ կիրականացնի եւ շեշտեց, որ օրենքի պահանջը` հարյուր միլիոն դրամից ավելի չծախսելու, պահպանելու է:

Խոսելով ընդդիմադիր թեկնածուների ուժերը չփոշիացնելու եւ  թեկնածուներից մեկի օգտին մյուսների` իրենց թեկնածությունից հրաժարվելու հավանականության մասին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.”Ես կարծում եմ, որ հավանական է եւ անգամ հրամայական, որ  մինչեւ փետրվարի 18-ը լինի այդ կոնսոլիդացիան եւ եթե ոչ մինչեւ փետրվարի 18-ը, ապա երկրորդ փուլին ընդառաջ անպայման կլինի այդ կոնսոլիդացիան”:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ չի պատրաստվում մրցակցել Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի դեմ  ուղղակիորեն, այլ հիմնական պայքարը լինելու է գործող իշխանությունը ”ջարդելու” համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ