Անթույլատրելի է
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով` թևակոխում ենք սահմանադրական փոփոխությունների եզրափակիչ փուլ, շատ կարևոր է բովանդակային քննարկումը, քանի որ այս հարցում անլուրջ վերաբերունքն անթույլատրելի է: ԱԺ հայտարարությունների ժամին նա նկատեց, որ առաջիկայում Սահմանադրությունը խաղի կանոններ է սահմանելու առաջիկա տարիների համար, որով ապրելու են բոլորը՝ և՛ «այո», և՛ «ո՛չ» ասողները, և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, այնպես որ սխալ է ջրբաժան դնել այս հարցում իշխանության և ընդդիմության հարցում:
Աղվան Վարդյանը ևս մեկ անգամ հաստատեց` ՀՅԴ-ն գտնում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են: Ըստ նրա՝ «ոչ» ասողները չեն մտնում բովանդակային քննարկումերի մեջ:
«Անթույլատրելի է մեր քաղաքացիներին ներշնչել, որ միևնույն է, անցկացնելու են իրենք, դուք անելու ոչինչ չունեք, եթե պայմանական 50% հիասթափվածներ կան, ապա քաղաքական ուժի գործը պետք է լինի այդ թիվը կրճատել»: