15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Քանի՞ թեկնածու կունենանք

Այսօր, հունվարի 4-ին, ժամը 18-ին լրանում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը: Հունվարի 1-ից մինչեւ հիմա ոչ մի թեկնածու չի առաջադրվել, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատել է: Առայժմ առաջադրված 15 թեկնածուները փաստաթղթերը ներկայացրել էին 2012թ.-ին:

ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել15 թեկնածու`   անկուսակացկան Ռոբերտ Ահարոնյանը, ԲՀԿ անդամ, Մարդու իրավունքների եվրոպական փաստաբան Ռուբեն Այվազյանը, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, “Ազատություն” կուսակցությունից՝ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ ` կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ