Ձերբակալվել է թուրք պաշտոնյա
Ըստ CNNturk-ի, Ստամբուլում հունվարի 3-ին ձերբակալվել է 1997թ.-ին երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իսմաիլ Հաքքը Քարադայըն:
Ավելի վաղ նա հարցաքննվել էր “Փետրվարի 28”-ի գործի շրջանակներում, որով մի շարք զինվորականներ մեղադրվում են 1997թ.-ին պետական հեղաշրջման փորձ իրականացնելու համար:
Նախատեսվում է, որ Քարադայըն այսօր կտեղափոխվի Անկարա, որտեղ նախ բուժզննում կանցնի, ապա դարձյալ կհարցաքննվի:
Այս գործի շրջանակներում արդեն ձերբակալվել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ: