07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետն ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին:

Զրուցակիցները քննարկել են բրիտանական ընկերության կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների իրականացման հնարավորություններն ու ծրագրերը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունն ուսումնասիրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պարզել, որ մեր երկիրն ունի ներդրումային գրավիչ հնարավորություններ: Շեյխ Ասադի խոսքով՝ իրենք շահագրգռված են Հայաստանի էներգետիկայի, մասնավորապես, ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում ներդրումների իրականացմամբ և պատրաստ են ներդնել շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար:

Վարչապետ  Աբրահամյանը ողջունել է բրիտանական ընկերության՝ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ Հայաստանը ներդրումների համար ունի լիբերալ հարկային դաշտ՝ ընդգծելով, որ կան բոլոր հնարավորությունները «Գրեյնջ հոլդինգ»-ի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ