24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարևոր 3 արժեք

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն, կոչվում է ճշմարտախոսություն, անկեղծություն կամ ուղղամտություն: Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության:

Ամեն մարդ, ուր որ էլ ապրի, ինչ պայմաններում էլ, որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով ու իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարկեշտությունն ու անկեղծությունը:
Բարոյական գեղեցկությունը և բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը:

Այս պատճառով Աստծու պատկերով ստեղծված մարդը Նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաև իր գեղարվեստական գեղեցկությամբ: Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է և գեղեցիկ, երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է՝ հավատքով ու երկրպագությամբ հիշել և փառավորել Աստծու գերակա խորհուրդը: Այն գեղեցկությունն է վսեմ անտեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառությունը Աստծու փառքի: Արվեստը ձգտում է Աստծու անհուն գեղեցկության և օժանդակելու մարդկային հոգիների դարձը դեպի Աստված:

Ուրեմն ճշմարտությունը, բարությունն ու գեղեցկությունը իրար հետ կապված են և կախում ունեն իրարից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ