12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սուրբ Գեղարդը կիջեցվի Էջմիածնի Մայր Տաճար

Ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր:

Այս տարի Ս. Գեղարդը Ս. Էջմիածնի Մայր Տաճար կիջեցվի նոյեմբերի 28-ին և հնարավորություն կընձեռնվի ուխտավորներին երկրպագելու Ս. Նշանին և համբուրելու՝ հայց մատուցելով առ Աստված, որ Տերը հոգու և մարմնի բժշկություն, հավատքի ամրություն ու արիություն շնորհի նրանց:

Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին (սկիզբը` 10.30) և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները: Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա երեկո: Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի համակարգող Վահրամ քահանա Մելիքյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ