01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

‘Խաչաղբյուր-2“-ի կառուցապատողին կամ նախագծողին անհրաժեշտության դեպքում պատասխանատվության կենթարկենք.Արամ Հարությունյան

“Որքան է կազմում “Խաչաղբյուր 1”-ի գործունեության հետ կապված Գետահովիտ համայնքին հասցված վնասը եւ ինչպես է փոխհատուցվելու եւ ինչ է լինելու երկրորդ ՀԷԿ-ի` “Խաչաղբյուր-2“-ի ճակատագիրը:

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին այսօր ‘Ժառանգություն’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս հարցն ուղղեց ՀՀ բնապահպանության նախարարին:

Արամ Հարությունյանի խոսքով, ՀԷԿ-երի հետ կապված խնդիրն ուսումնասիրվել է: Նախարարի խոսքով, շահագործվող ՀԷԿ-ը համայնքների հետ վնասի տեսանկյունից շատ չի կարող առնչվել, խնդիրը կարող է կապված լինել բնապահպանական թողքի հետ:

“Ստեղծվել է աշխատանքային խումբ, ես հանդիպել եմ համայնքի բնակիչների հետ, ուսումնասիրություններն իրականացվում են: Հանձնաժողովը ներկայացնելու է առաջարկություններ, որը կներկայացնի հանձնաժողովի անդամների` կառուցապատողի եւ համայնքի ներկայացուցիչների տեսակետը”,-նշեց բնապահպանության նախարարը եւ հավելեց.’Այդ կարծիքի հիման վրա կշարժվենք առաջ: Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իսկապես տեղի են ունեցել նախագծային շեղումներ:

Այն, ինչ կարձանագրի հանձնաժողղովը, այդ մասով էլ ընթացք կտանք եւ կառուցապատողին կամ նախագծողին անհրաժեշտության դեպքում պատասխանատվության կենթարկենք”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ