Գաղտնի համաձայնություն Մոսկվայի և Բաքվի միջև
Ռուսական 26 հրթիռներից 4-ը, որոնք Կասպից ծովից հրթիռակոծեցին Սիրիան, անցել են Ադրբեջանի օդային տարածքով, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Վերջինս նշել է, որ վերոնշյալը փաստ է, ինչն իրեն հայտնի է դարձել «վստահելի աղբյուրներից», որ սա խոսում է Մոսկվայի Բաքվում ունեցած լուրջ ազդեցության մասին:
Նկատենք, պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ իրենց հրթիռներն անցել են բացառապես Իրանի և Իրաքի տարածքով: