ԱԺ-ում հարգեցին Տուլայի վթարի զոհերի հիշատակը
ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տուլայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվածների հիշատակը:
Հիշեցնենք, նոյեմբերի 3-ին Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժածներից մեկն էլ մի քանի օր անց մահացել է հիվանդանոցում: