Շարունակվում են ազդարարման համակարգի տեղադրման աշխատանքները
Նոյեմբերի 9-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 280 դեպք: Ս. Ազարյանը զեկուցեց նաև մարզերում կազմակերպվող ուսումնավարժանքների մասին:
Խորհրդակցության ընթացքում ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը նեկայացրեց ՀՀ մարզերում և Երևանում եղանակի կանխատեսումը: Ծառայության պետը հայտնեց, որ առաջիկա օրերին սպասվում են տեղումներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը նշեց, որ շարունակվում են ազդարարման համակարգի տեղադրման աշխատանքները:
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկույցի ընթացքում նշեց, որ նոյեմբերի 12-ին Ստեփանավանում տեղի կունենա «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող տարածաշրջանային հանդիպում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։