Մահվան ելքով վրաերթեր` Երևանում
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.40-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 25 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Արաբո Կարապետյանին, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.20-ին, Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 38 հասցեի մոտ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո»-ի վարորդը` 1963 թ. ծնված Արթուր Հովսեփյանը, տեղում մահացել է: