Ֆիննախը պատրաստ է «գոտիները ձգել»
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տրամաբանական է համարում այն մտահոգությունները, որոնց համաձայն՝ սուղ տնտեսության պայմաններում պետք է կրճատել պետական ծախսերը: Լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով Henaran.am-ի հարցին, ասաց, որ մանսավորապես իրենց նախարարությունը հունվարից պետք է համապատասխան կրճատումներ անի՝ 4 մլրդ դրամի չափով:
«Եթե որևէ ծառայող արդեն ունի հնուց եկած մեքենա, վերցնելն ավելի դժվար է… մենք գնում ենք այդ ճանապարհով, տրանսպորտային միջոցներ ենք դուրս գրում, ծառայողական ծախսերն ենք կրճատում»,- մեկնաբանեց նախարարը՝ հավելելով, որ մի օրվա մեջ ամեն ինչ միանգամից կրճատելն անհնար է, ավելին՝ անհնար է նաև կրճատել մեկ տարում:
Որպես օրինակ նախարարը հիշեց, թե ինչպես նախարարությունը հարկային ծառայությունների 57 տեսչություններից հինգ տարվա ընթացքում թողեց 11-ը: Խաչատրյանը նաև չմոռացավ նշել, որ երբ տեղի են ունենում կրճատումներ, մարդիկ դժգոհում են, որ կրճատվել են նաև աշխատատեղեր: