10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը 2016-ին խոշոր դրամաշնորհներ կստանա

Հայաստանը 2016 թվականին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար կստանա 10 մլն եվրո, սակայն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն եվրո, որից 25 միլիոնը բյուջետային աջակցություն է, իսկ 4 միլիոնը` տեխնիկական: Այդ մասին ԱԺ-ում բյուջետային քննարկումերի ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

ՀՀ կառավարությունը կստանա դրամաշնորհներ ուղղված ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների համար: ՀՀ գյուղատնեսական ոլորտին կտրամադրվի 25 միլիոն եվրո, որից 20 միլիոնը բյուջետային աջակցություն է, իսկ մնացածը՝ տեխնիկական: Փոխնախարարը շեշտեց, որ բացի վերոնշյալ դրամաշնորհներից, ՀՀ-ն կունենա նաև 13 մլն եվրոյի չափով նպատակային դրամաշնորհներ, որոնք կօգտագործվեն Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման, ՀՀ տարածքային զարգացման, Երևանի ջրմատակարարման բարեկարգման համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ