Կառավարությունը իր վրա վերցրեց Տուլայի վթարից տուժածների ծախսերը
Կառավարության այսօրվա նիստն սկսվել է մեկ րոպե լռութjամբ:
Գործադիրի անդամները` վարչապետի առաջարկով, հարգել են Մոսկվա- Երևան երթուղու՝ Տուլայի մոտ տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը:
Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որի ղեկավար է նշանակվել տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նշենք, որ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ միասին Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է գտնվում են Տուլայի նահանգում, որտեղ իրենց անմիջական աջացությունն են ցուցաբերում մեր հայրենակիցներին, նրանց, ովքեր տուժել են վթարից:
« Շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Երեկ, մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք և որոշում ենք կայացրել , որ բոլոր ծախսերը՝ և’ բուժման, և’ հուղարկավորության ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնելու»,-եզրափակեց վարչապետը: