28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու ուղևորների ինքնությունը դեռ չի պարզվել

ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած երկու ուղևորների ինքնությունը դեռ չի պարզվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

«Որկու տուժածների միայն ազգանուններն ունենք: Տուլա մեկնած հանձնաժողովի նպատակներից մեկն էլ պարզելն է այդ մարդկանց մաբողջական տեղեկատվությունը»,- ասաց բանախոսը:

Պրն խանգելդյանն ասաց, որ խնդիրներ ունեն նաև ուղևորների փաստաթղթերի հետ կապված. «Հանձնաժողովը պետք է կարողանա ժամանակավոր փաստաթղթեր տրամադրի բոլոր ուղևորներին` Հայաստան վերդառնալու համար»,- եզրափակեց Խանգելդյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին գիշերը խոշոր վթար էր տեղի ունեցել ՌԴ Տուլայի մարզում ինչի հետևանքով ՀՀ 9 քաղաքացիներ զոհվել էին: Մի քանի տասնյակից ավելի ուղևորներ էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվաքծներով տեղաափոխվել էին հիվանդանոց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ