Հարգել են Աշոտ Նավասարդյանի հիշատակը
Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ վարչապետ
Հովիկ Աբրահամյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է
Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Նշենք, որ
այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր,
ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 18-րդ տարելիցը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: