Երկուսուկես ամիս հետո հայտնաբերվեց՝ «Forever Yours» շապիկով.մանրամասներ
«Forever Yours» թարգմանաբար՝ ընդմիշտ քոնն եմ շապիկը հագին, արդեն երկուս ու կես ամիս կորած «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։
Նելլիի ամուսնու հարազատները Henaran.am-ի հետ զրույցում կիսվեցին իրենց ապրումներով: Հարազատները զայրացած ե և այլևս չեն ուզում հիշել Նելիի անունը:
«Ոնց անհետ կորել էր,այդպես էլ թող անհետանա մեր կյանքից: Թող գնա՝ հորական տանը ապրի»,-ասաց Նելիի սկեսրայրը:
Նելլի ամուսնու մայրն էլ նշեց, որ ինքը լավ գիտեր, որ հարսը անվտանգ է ու նրան ոչինչ էլ չի եղել.«Ոչ սպանել են ու ոչ էլ ինքնասպան է եղել, դա հնարավոր բան չէր»:
«Մենք գիտեինք, որ նա մի օր կգա: Երեխաները անհամբեր նրան էին սպասում, առանց նրա իրենց կյանքը չեն պատկերացնում»,- նշեց Նելիի սկեսուրը՝ Թամարան:
Հիշեցնենք, որ անհետացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկատվություն չի տրամադրում, նշելով որ քրեական գործի նախաքննութէյունը ընթանում է Քննչական կոմիտեում:
Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ երեկ երեկոյան Նելլի Հարությունյանը ներկայացել է նախաքննություն իրականցնող մարմնին և հարցաքննվել է որպես վկա: