Դեղերի թանկացումներն աննշան են լինելու
”Դրամի, փոխադրումների ու այլ հարցերի հետ կապված` որոշ դեղեր թանկացել են 6-8-%-ով: Փոխարենը մեծ քանակությամբ դեղեր էժանացել են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ դեղերի մեծամասնությունը թանկացել է, ասաց Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը:
Նրա ներկայացմամբ`դեղարտադրությամբ զբաղվող ընկերությունները միմյանց հետ ներքին պայմանավորվածություն ունեն սպառողի համար ապահովել հենց այս պահին գոյություն ունեցող գները: Իսկ թանկացումներ եթե լինեն էլ, Զաքարյանի հավաստմամբ, շատ քիչ են լինելու:
Միության տնօրենը նաև ամփոփեց տարին ու հայտնեց, որ այս տարի ոլորտում գրանցվել է 13-14% աճ, իսկ արտահանումը ևս աճել է 9-10%-ով: