26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նկատողություն կհայտարարվի մրցավարին եւ մեղավոր ըմբիշներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մոտ, տեղի է ունեցել քննարկում, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակչում երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Դեկտեմբերի 21-ին, ազատ ոճի ըմբշամարտի 96կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանի եւ Անդրանիկ Գալստյանի եզրափակիչ մենամարտի վերջնահատվածում, գորգի մրցավար Գեւորգ Հարությունյանը, իր կողմից սխալմամբ Ա. Գալստյանին տված 1 միավորը նրանից հանել եւ տվել է Է. Ենոքյանին, ինչից հետո մրցող ըմբիշների եւ նրանց երկրպագուների միջեւ ընդհարում է սկսվել:

Նախարարի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա էին նախարարի տեղակալներ Ս. Խաչատրյանը եւ Ա. Քարամյանը, ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ա. Բաղդատյանը եւ մրցավարական հանձնաժողովի նախագահ Ս. Հարությունյանը, մեկ անգամ եւս ուշադրությամբ դիտելով մրցամարտի տեսագրությունը, եկել են այն եզրակացության, որ իսկապես, նախօրոք միավորը Ա. Գալստյանին տալը մրցավարի կողմից սխալ է եղել, որը րոպեներ անց հենց մրցավարի կողմից ուղղվել է:

Նշենք, որ միջադեպը, նույն օրն իսկ հարթվել է, սակայն, ներկաները խիստ դատապարտելով երեւույթը, որոշել են առաջարկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային նկատողություն հայտարարել 2 ըմբիշներին, նրանց անձնական մարզիչներին եւ խիստ նկատողություն՝ գորգի մրցավար Գ. Հարությունյանին, չթույլատրելով նրան մասնակցել երկու մրցաշարերի, միաժամանակ հորդորելով ֆեդերացիայի ղեկավարությանը մեկ անգամ եւս լրջորեն ուսումնասիրել կատարվածը եւ անել համապատասխան եզրահանգումներ:

“Նման երեւույթներն անհարիր են մարզաշխարհին եւ անհամատեղելի սպորտի հետ: Պետք է ավելի ուշադիր լինել եւ հետագայում բացառել նմանատիպ միջադեպերը”,- խստորեն հանձնարարել է Հրաչյա Ռոստոմյանը: 

 

Աստղիկ Մարտիրոսյան`

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ