Ում կամ ինչի համար էր Սասունը հարթակում պարում
“Ազատություն” կուսակցության համագումարին մասնակցող ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը Henaran.am-ի հետ զրույցում խորհուրդ տվեց որոշ մարդկանց արտառոց ոչինչ չփնտրել, թե ինչու չի մասնակցել շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագումարին:
“Վատառողջ էի, չկարողացա ներկա գտնվել, թե չէ պիտի գայի”,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, որ Տեր-Պետրոսյանի մոտ չկան հարթակում պարող, շարժմանը միս ու արյուն տվող տղերքը, Միքայելյանը ասաց, որ ինքը չի մեկնաբանում որեւէ մեկի տեսակետը:
“Հա պարել եմ հարթակում, քանի որ ոգի կար պարել եմ ազատատենչ գաղափարի համար”,-ասաց Ս. Միքայելյանը՝ ավելացնելով, որ ի տարբերություն շատ-շատերի, ինքը երբեք անհատների համար չի պարել ու չի պարելու: