10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի  բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Նմանօրինակ աշխատանքներ   են  տանում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ»  ընկերությունները: Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական,  կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրին՝  քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել  վերոնշյալ հաստատությունների կաթսայատները և պատրաստ լինել ջեռուցման մեկնարկին:

«Նախկինից եկող ավանդույթի համաձայն՝ ջեռուցման սեզոնի մեկնարկը տրվում է կոնկրետ օրվանից սկսած, մինչդեռ մասնավորապես կրթօջախներում սահմանված ջերմաստիճանից ցածր կարող է լինել ավելի վաղ: Նման դեպքերում ուղղակի անընդունելի է սպասել ջեռուցման սեզոնի պայմանական այդ մեկնարկին: Եթե կրթօջախում սահմանված ջերմաստիճանը չի պահպանվում, ապա չպետք է սպասել այդ պայմանական օրվան: Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ: Ըստ այդմ, նախ և առաջ արագ ուսումնասիրեք քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների ջեռուցման համակարգերն ու որտեղ արդեն իսկ կա ջեռուցման անհրաժեշտությունը, անմիջապես ապահովեք այն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ