Մինուճարս չկա՝ո՞վ է պատասխան տալու /վիդեո/
«Ես իմ որդուն եմ ուզում, արդարություն եմ ուզում»,-արցունքներն աչքերին Henaran.am-ի խմբագրություն էր եկել Մարիամ Կնջլյանը: Որդեկորույս մայրը պահանջում է որդու մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
2015 թվականի ապրիլի 5-ին Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի էր ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով: Տուժածը` 1980 թ. ծնված Հովհաննես Կնջլյանը, հոսպիտալացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ մահացել է:
«Տղաս խելոք, աշխատասեր, նվիրված մարդ էր: Ամուսնալուծված էր, երեխայի հետ ապրում էինք վարձակալած տանը: Տունը հանդիսանում էր երկու եղբոր սեփականություն: Եղբայրները իրար հետ վատ հարաբերություններ ունեին ու մյուս հատվածից է գազը անցել մեր սենյակ: Միակ տղաս էր՝ կյանքիս գնով պահել մեծացրել եմ ու կրթության տվել»,-պատմեց տիկին Մարիամը:
Մոր փոխանցմամբ հնչունային ռեժիսոր Հովհաննեսը այդ օրը պետք է Ապարան գնար:
«Ինքը տանը չէր լինելու՝ ես երեխուն վերցրի գնացի ախպորս տուն: Զանգեցին, թե գնացեք հիվանդանոց: Հասա ու տեսա, որ մինաուճարս էլ չկա … »:
Մարիամ Կնջլյանը մեզ տվեց նաև նախաքննական մարմնի որոշումը, որով 17 11 29 15 քրեական գործով վարույթը կարճվել է:
Մարիամ Կլնջյանի խոսքով՝ կատարվածի մեջ կամ պետք է մեղադրվեին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Երևան ԳԳՄ-ի Զեյթուն-Ավան ՏԱՇԾ-ի» կողմից գազաֆիկացում իրականացրած պատասխանատու աշխատակիցները, կամ հանցավոր անպատասխանատվություն ցուցաբերած մարդիկ:
Մանրամասները՝ տեսանյութում: