՛՛Ազատ դեմոկրատների՛՛ հետ դեռ ոչինչ ավարտված չէ. Րաֆֆի Հովհաննիսյան
՛՛Ես շատ մարդկանց հետ հանդիպում եմ մեր տանը կամ աշխատավայրում: Ես օրեր շարունակ դրսում էի և ձայնագրվելու առիթ տվեցի բոլորին, սակայն ես քննադատում եմ այդ քայլը՛՛,-այսօր ճեպազրույցում պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գազտնազերծված ձայնագրության մասին ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա դատապարտելի է համարում նաև պատգամավոր Մհեր Սեդրակյանի դրսևորած վարքը լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ, ում պատգամավորը վիրավորել էր Ազգային ժողովում:
՛՛Ազատ դեմոկրատների՛՛ հետ համագործակցության մասին Հովհաննիսյանն ասաց, որ վերջին իրադարձությունները, որ տեղի ունեցան երկու կուսակցությունների միջև, չեն նշանակում, թե ընդհանրապես համագործակցությունն ավարտված է: ՛՛Ոչ մի բան ավարտված չէ, ավարտված է մի հոգու պահվածքի պատմությունը, ուրիշ ոչինչ ավարտված չէ՛՛,-ասաց ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը: Նրա համար ցանկալի է ինչպես յուրաքանչյուր ուժի, քաղաացու, այնպես էլ ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ սատարումը ընտրություններում:
՛՛Ես բաց եմ ցանկացած քաղաքական ուժի սատարման առջև ես կողջունեմ ցանկացած ուժի սատարումը, ես որևէ մեկի հավատաքննիչը չեմ՛՛,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: