25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Հիլլարի Քլինթոնին կփոխարինի Ջոն Քերին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է դեմոկրատ Ջոն Քերիի թեկնածությունը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: 

“Ես հպարտությամբ եմ հայտարարում իմ ընտրությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում` Ջոն Քերի: Երկար տարիներ շարունակ նա արժանացել է աշխարհի բոլոր առաջնորդների վստահությանն ու հարգանքին: Շատ քչերն են ծանոթ մեր արտաքին քաղաքականության հետ այնպես, ինչպես Քերին: Նա իդեալական թեկնածու է”,-հայտարարել է Օբաման:

Քերիի թեկնածությունը պետք է հաստատի նաեւ Սենատը, սակայն Օբաման հույս է հայտնել, որ դա տեղի կունենա առաջիկայում, քանի որ թե դեմոկրատ, թե ընդդիմադիր հանրապետական սենատորները հրապարակայնորեն հայտնել են իրենց աջակցությունը Վիետնամի պատերազմի 69-ամյա վետերանին, ով մինչ այս ղեկավարում էր սենատի արտաքին հարցերով հանձնախումբը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ