24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է քարոզել «Բարեկենդան»-ի խորհուրդը. Տեր Նշանը` «Հելուին»-ի մասին

«Քրիստոնեությունը գոբալացման առաջին օրինակներից է, սակայն  պետք է հստակ իմանալ, թե որն է նրա դրական, որը բացասական կողմը»: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱՀԹ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

Ըստ հոգևորականի՝ աշխարհը հիմա կենտրոնացած է մեկ բանի վրա՝ միատար դարձնել ամեն բան և այնպես անել, որ վերանան ազգերն ու պետությունները, լինի միանման մտածողություն և իշխի մեկ ընդհանուր գաղափարական մոտեցումը. «Գլոբալացումը, անշուշտ, նաև իր դրական կողմերն ունի, սակայն այսօր ականտեսն ենք լինում, թե ինչպես են տարբեր անջատիչ հոսքեր մարդուն փորձում հեռացնել իրական ու ճշմարիտ արժեքներից»,- ասաց Տեր հայրը:

Տեր Նշանն այն համոզմանն է, որ «Հելուինը» ևս այդ տեսակ երևույթիներից է, որ մարդկանց սատանայապաշտական արժեքներ է  քարոզում: «Այս ամերիկյան տոնի փոխարեն մենք ունենք մեր սեփական տոները, որոնք, սակայն, բավականաչափ չեն քարոզվում: Բայց պետք է փաստել նաև, որ եթե առաջ երիտասարդները տոնում են Սուրբ Վալենտին տոնը, ապա Հայ Առաքելական եկեղեցու և, մասնավորապես, ԱՀԹ-ի կողմից ձեռնարկված քայլերի, քարոչության, տեսահոլովակների և ֆոտոպաստառների օգնությամբ՝ երիտասարդները վերադարձան հայկականին՝ «Սուրբ Սարգիս»-ին, սակայն այս տոնի դեպքում՝ ամեն բան ըստ ստեղծված վիճակի և պահանջարկի կատարվեց: Եվ, կարծում ենք, որ նույնը կարող է լինել նաև «Բարեկենդան»-ի հետ, ինչը կրկին դիմակներով են տոնում: Ուղղակի այս դեպքում պետք է սպասել և աստիճանաբար քարոզել այս տոնի խորհուրդը»,- եզրափակեց Տեր Նշանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ