Գիտակցության չգալով՝ մահացել են
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 69/5 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել երկու քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, 1977 թ. ծնված Մհեր Մկրտումյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Իսկ սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի էր ենթարկել 39-ամյա քաղաքացուհու և 17-ամյա երիտասարդի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 14.30-ին, 1998 թ. ծնված Մուշեղ Բադոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Տարվում են քննություններ: