06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սրճարանի տարածքում զենք-զինամթերք է թողել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող թոնրատան հարևանությամբ` չգործող սրճարանի տարածքում, զենք-զինամթերք է թողնում: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «AK-74» տիպի, առանց խզակոթի և պահունակի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 30 և 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությւոնը:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ