25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարությունը դատապարտում է բիրտ արարքը

Երեկ “Սեբաստիա” բժշկական կենտրոնի “Էլեն-Նարե” ծննդատանն անթույլատրելի դեպք է տեղի ունեցել։ Այս էլ որերորդ անգամ  բժշկի նկատմամբ անհարգելից ու բիրտ ուժի կիրառման միջադեպ է գրանցվել մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում։ Արատավոր ու մերժելի մի փաստ, որը, դժբախտաբար, կարծես թե չափազանց դատապարտելի, ուղղակի անըմբռնելի սովորույթ է դառնում։

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու նման բոլոր դեպքերի, ինչպես նաեւ բուժաշխատողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արձանագրված ամեն մի փաստի առթիվ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետեւանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք եւ առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։

Բուժաշխատողներին  կոչ ենք անում չենթարկվել սադրանքների եւ  մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին հորդորում  ենք ձեռնպահ մնալ միջամտելու կամ որեւէ այլ կերպ խոչընդոտելու բուժաշխատողներին` կատարելու իրենց մարդասիրական գործը եւ մասնագիտական պարտքը, հաշվի առնելով, որ դրանով առաջին հերթին վտանգում են իրենց իսկ հարազատի բուժումն ու անգամ կյանքը։  Նման երեւույթներն անառողջ եւ անվստահության  մթնոլորտ են ստեղծում։

Միաժամանակ, հաշվի առնելով վերջին շրջանում բուժաշխատողների նկատմամբ անհարգալից եւ ուժի  կիրառման հաճախակի դարձած դեպքերը եւ դրանք կանխելու հրամայականը, նախարարությունում քննարկվում է մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողների հանդեպ բռնի գործողություններ իրականացնողների նկատմամբ պատասխանատվության խստացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով ՀՀ կառավարություն դիմելու հարցը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ