4 կտոր երշիկ եւ նախանձելի հպարտություն
“Չորս կտոր երշիկ կտրեք”,-երեկ սուպերմարկետներից մեկի աշխատակցուհուն դիմեց մոտ 65-ամյա կինը: Աշխատակիցը թերեւս լավ չհասկացավ, եւ տիկինը նորից բացատրեց. “Աղջիկ ջան, 4 բարակ կտոր` ինչպես կդնես ափսեի մեջ”: Լսելով 120 դրամ պիտի վճարի դրամարկղում՝ կինը շնորհակալություն էր հայտնեց՝ պատարստվելով գնալ, երբ ընկերս՝ Էդգարը առաջարկեց նրան ընտրել ցանկացած տեսակի երշիկ եւ պարզապես կվճարի իր փոխարեն:
“Հյուրասիրում եմ մայրիկ ջան”,-ասաց Էդգարը: Տիկինը մեղմ ժպտաց, բայց թերեւս հպարտությունը թույլ չտվեց ընդունելու հյուրասիրությունը: “Տղա ջան, շնորհակալ եմ, ինձ պարզապես 4 կտոր էր անհրաժեշտ”,-ասաց ու հաստատուն քայլերով հեռացավ: