23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հացի փող չունեին, ստիպված ստորագրել են /վիդեո/

Անտեսելով եղանակային վատ պայմանները՝ նաիրիտցիները դարձյալ պայքարում են: Այսօր՝ Կառավարության հերթական նիստի օրը, նրանք ներկայացրին իրենց պահանջները:

Գործարանի նախկին լրատվության պատասխանատու Անուշ Հարությունյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը միայն գործարանի վերագործարկման պահանջի մեջ չէ:

«Մեզ պարտադրված՝ ստրկացուցիչ գործարք են առաջարկել, որը չեղյալ համարելու համար դիմում ենք ՀՀ նախագահին: Մեր տույժերի ու տուգանքների մասին պայմանագրի դրույթում աբսուրդ կա: Մարդը, փաստաբան վարձելով, գործը հասցրել է դատարան ու պարզվել է, որ պայմանագիր է ստորագրել ու մայր գումարից բացի ոչինչ չի ստանա»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Մեր դիտարկմանը, թե կարո՞ղ էին չգնալ այդ գործարքին և պահանջները արտահայտել առանց պայմանագրի, Հարությունյանը պատասխանեց. «Հայտնվել ենք ֆինանսական կոլապսի մեջ, մարդիկ հաց չունեին , ստիպված բոլորն էլ ստորագրել են այդ պայմանագիրը»:

Նաիրիտցիները ակնկալում են նախագահի դրական պատասխանը, այլապես նշում են, որ կդիմեն ծայրահեղ քայլերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ