30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը կորոշի

 

 

 

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ նիստը:

Օրակարգային հարցերի թվում է “Ռազմավարական մշակումներ կենտրոն” ՀԿ-ի դիմումի քննության վերաբերյալ հարցը: Արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումը կամ վարույթ ընդունելու, կամ մերժելու որոշում:

“Ռազմավարական մշակումներ կենտրոն” ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված դիմումում հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը: Հաղորդում է “Փաստինֆո”-ն:

Ըստ տեսանյութի, ինչպես նշված է դիմումում, “ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգևորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ և ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը “ճանաչված այր” է ու իր հետ համագործակցելը “շահավետ” կլինի”։

Ի դեպ, պատգամավորը իր անվան շուրջ ծավալված աղմուկի ողջ ընթացքում լռել է: Թեեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե Միքայել Մելքումյանն այս ամենի հետ կապված հանդես կգա պարզաբանմամբ, սակայն Միքայել Մելքումյանը մինչ օրս լիովին բացակայում է տեսադաշտից. նա չի մասնակցել նաեւ ԱԺ նիստերին:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ