10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սահակյանը խորհուրդ է տալիս ստուգել ընտրացուցակները

Նույնականացման քարտերի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որոշակի հարցեր ուղղելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, հիշեց, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ակտիվորեն քննարկվել է իր համանուն նախագիծը, մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորների  մշակած նախագիծն արագորեն դրական եզրակացություն է ստացել:

«Ես ուզում եմ կենտրոնացնել ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, թե  ինչպես են  հասցեների առումով տեղի ունենալու վերահսկություն, երբ նույնականացման քարտի վրա նշված  չէ հասցեն: Նույնականացման  քարտով տեղամաս այցելած քաղաքացին արդյոք բնակվում է այդ հասցեում»,- հարցրեց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ գաղտնիք չէ, որ այլ հասեցում բնակվող քաղաքացին հայտնվում է այլ ընտրատեղմասում:

Սահակյանն էլ իր հերթին ասաց, որ  իր և Ուրիխանյանի  կողմից մշակված նախագծերի  տարբերությունն այն է, որ Ուրիխանյանն առաջարկում էր էլեկտրոնային վերահսկողություն սահմանել քվեարկած քաղաքացիների նկատմամբ: Սահակյանը պատասխանեց, թե նման մեխանիզմի ներդրումը կարող է լրացուցիչ ֆինանսական ծախսեր առաջացնել: Բացի այդ` ըստ Սահակյանի` ընտրացուցակները ընտրություններից քառասուն օր առաջ փակցվում են ընտրատեղամասերում և քաղաքացիները կարող են ստուգել իրենց տվյալները:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ