13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Վերելակները «պատրաստվում են» ձմռանը

Ձմռան ամիսներին խնդիրներից զերծ մանլու նպատակով  մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում շարունակվում են տարաբնույթ աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի առանձին շենքերում միաժամանակ ընթանում են տանիքների ջրամեկուսացման և վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու համար տարիների ընթացքում կուտակված կենցաղային անպիտան իրերը մեկտեղվում և պարկերով հանվում են հորաններից: Անհրաժեշտության դեպքում նաև նորոգվում են հորանների վնասված պատերը: Գործընթացին հետևում են ոչ միայն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, այլև տվյալ շենքերի բնակիչները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ