04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հատուկ ուսուցում անցած ճանճերը … ». թեժ կրքեր ԱԺ-ում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ-ում խիստ քննադատության ենթարկեց ՄԻՊ-ի տարեկան զեկույցը, ընդ որում՝ քննադատությունն առավելապես ուղղված էր Կարեն Անդրեասյանի հասցեին:

«Բյուջեից այդքան ռեսուրսներ են ծախսվում, որ ունենանք անատամ ու ոչինչ չասող տարեկան զեկո՞ւյց, 500 էջ ջուր ծեծոցի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կծել են դատապարտյալների ոտքերը և ձեռքերը: Գրեիք, որ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալների քունը: Կարելի՞ է այդքան անլրջացնել ՄԻՊ զեկույցը»,- զարմացավ պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ ՄԻՊ-ի ներկայությունը ՀՀ-ում չի զգացվում: Ֆարմանյանը հարցրեց` որտեղ է ՄԻՊ-ի գործողությունների իրական արդյունքը. «Ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»:  Փոխնախագահ Շարմազանովը նկատեց, թե Ֆարմանյանը բավական դաժան է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ