04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հիշատակի պատարագ Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում

Հոկտեմբերի 25-ին Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ, ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ մատուցեց պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Պատարագին մասնակցեցին Մարսելի կաթողիկե եկեղեցու փոխանորդ արքեպիկոպոս Ժան Մարկ Ավելին, Գերմանիայի թեմի հայ առաքելական եկեղեցու արքեպիկոպոս Տեր Գարեգին Բեկչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ և ֆրանսիացի բազմաթիվ հավատավորներ, օտարերկրյա այցելուներ, լրագրողներ:

Տաճարում` մեկ շաբաթից ավել ցուցադրվող Մարսելի A.R.A.M. (Association pour la Recherche et l’Archivage de la Mémoire arménienne – Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման կազմակերպություն) կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանի կողմից տրամադրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փաստավավերագրական ցուցապաստառները, ավելի խորհրդանշական դարձրեցին պատարագը:

Միջոցառման վերաբերյալ հատուկ հրապարակումով հանդես եկավ հեղինակավոր «Լա Պրովանս» օրաթերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ