11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Չե՛ք անցկացնի»-ի հանրահավաքին ելույթ են ունենալու նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին նախաձեռնության անդամներից բացի ներկա են լինելու և ելույթ են ունենալու նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
«Չե՛ք անցկացնի»-ի հանրահավաքին միացել են և ելույթ են ունենալու «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների և «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:

Քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին դեմ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին և նախաձեռնություններին, քաղաքացիներին հոկտեմբերի 30-ին ներկա գտնվել Ազատության հրապարակում՝ այդպիսով արտահայտելու փոփոխությունների վերաբերյալ բացասական դիրքորոշումն ու ծանոթանալու հարթակից հնչեցվելիք՝ նախաձեռնության հետագա անելիքների մասին տեղեկությանը:
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ