26 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է հանրաքվեից հետո` մինչև տարեվերջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակադրված են կազմակերպել Հայաստանի  և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ ` դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողնե րի հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգասյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք քննարկելու են նախագահների հանդիպման օրը և վայրը: Երկու նախագահներն էլ հանձն են առել խորացնել երկխոսությունը և հանդիպման ցանկություն են արտահայտել: Մենք կցանկանայինք այս այցն օգտագործել` որոշելու հանդիպման հավանական օրը և սկսելու հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,– ասաց ամերիկացի դիվանագետը:

Ուորլիքը նշեց, որ իրենք տեղյակ են, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ այդմ, նախագահների հանդիպումը, հավանաբար, կլինի  դրանից հետո՝ մինչև տարեվերջ:

«Շատ կարճ ժամանակ է մնում, մենք պետք է ճշտենք նախագահների հետ նրանց զբաղվածութան գրաֆիկը՝ հանդիպումը կազմակերպելու համար»,- ասաց ամերիկացի համանախագահը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևան է ժամանել հոկտեմբերի 26-ին` առավոտյան 4:30-ին: ՄԽ մյուս համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեր Անդրիուի (Ֆրանսիա) հետ նա հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայտնի է նաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ